ՌՈՒԲԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1989թ. ապրիլի 14-ին, Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը: 1999-2007թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, 2006-11թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնում: 2004թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի արտիստ, 2005թ-ից՝ առաջատար մենակատար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Ադանի «Ժիզել» (Կոմս Ալբերտ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Արմեն), «Սպարտակ» (Սպարտակ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Խոսե, Տորեադոր), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Շոպեն), Է.Հովհաննիսյանի «Վարդանանք» (Վարդան), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտո» (Բազիլ), Ժ.Կիլիանի «Փոքրիկ մահ», Ա.Գլազունովի «Ռայմոնդա», Պ.Չայկովսկու «Կարապի լիճ», «Շչելկունչիկ» և այլն: 2007թ. մասնակցել է Բրազիլիայի Ջիոնվիլ քաղաքում տեղի ունեցած մրցույթին, որտեղ զբաղեցրել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: 2008թ. Սոչիում մասնակցել է Յ.Գրիգորևիչի անվան 2-րդ միջազգային մրցույթին, որտեղ զբաղեցրել է 1-ին տեղը և արժանացել ոսկե մեդալի: Մոսկվայի Մեծ թատրոնի հետ հրավիրվել է հյուրախաղերի ԱՄՆ, որտեղ կատարել է Սպարտակի դերը Ա.Խաչատրյանի «Սպարտակ» ներկայացման մեջ: Ունեցել է նաև հրավերքներ մի շարք այլ թատրոններից և հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում: 2013թ. համագործակցել է Թբիլիսիի Զ.Պավլիաշվիլիի անվան պետական ակադեմիական թատրոնի հետ: 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար