ՍԻՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում: 1992թ-ից բնակվել է Մոսկվայում: Սովորել է Մոսկվայի թիվ 53 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո, վերադարձել է Երևան: 2001-06թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում: 2006-08թթ սովորել է նաև օրդինատուրայում: 2008թ-ից աշխատել է տարբեր բժշկական կլինիկաներում` որպես ատամնաբույժ: 2011թ-ից վարել է «Առողջության օրագիր» հաղորդաշարը: Նկարահանվել է «Խաղից դուրս» (2012թ.) հեռուստասերիալում: 2012թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: Վարել է «Բժշկական», «Դիզայն» հաղորդումները: 2012թ-ից վարում է «Բարի լույս», 2013թ-ից՝ «Եվրոպան այսօր» հաղորդումները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար