ԼԵՎՈՆ ԹՈՒԽԻԿՅԱՆ

Դերասան

22 մարտ, 1931 - 8 հուլիս, 2009

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է գրող, բեմադրիչ Աննա Պետրոսյանի ամուսինը: 1951-55թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: 1975թ. ավարտել է նաև նույն ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1955-66թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1966թ-ից եղել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Պարատով), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Դոմենիկո Սորյանո), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Ռիչարդ), «Վերջին ուսուցիչը» (Մամյան), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թափառնիկոս), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Մեք Գրեգոր), Հ.Թումանյանի «Անուշ» (Մոսի), Վ.Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (Ալեքսեյ), Ժ.Անույի «Մեդեա» (Յասոն) և այլն: Ստեղծել է նաև մի շարք դերեր հայկական հեռուստաթատրոնում` Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» (Մազութի Համո), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (Բագրատյան) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Վերջին նետում» (1966թ.) և այլն: Եղել է նաև բեմադրիչ, գրող ու թատերագիր: Նրա «Կանաչ ստվեր» պիեսը սեփական բեմադրությամբ ներկայացվել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան և Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոններում: Տպագրել է «Երեք դիմակ» պիեսը, վեպի և վիպակների երկու գիրք: Արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1972թ.` Հայաստանի վաստակավոր, 1980թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար