Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1981թ. մայիսի 16-ին, ՀՀ Տավուշի մարզի Նավուր գյուղում: 2002թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 2005թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Պատվելի Նոխուդյան), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Երիտասարդ), «Ոտքի, դատարանն է գալիս» (Յոհան), Ն.Բաեռի «Դեպք մետրոյում» (Թոնի Գոյա), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Ագնոստոս), Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի» (Ձկնորս), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Գեղանկարիչ), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Բժիշկ-երաժիշտ), Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» (Ճապոնացի) և այլն: Աշխատել է նաև «ATV», «Արմենիա», «Շանթ», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում` «Որբեր», «Հանուն սիրո», «Վերվարածներ», «Որոգայթ», «Կյանքի գինը», «Ոստիկաններ», «Պահանջվում է գումար», «Ուր է իմ տղամարդը», «Եղբայրներ» և այլն: Նկարահանվել է նաև «Մի վախեցիր», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Poker.am», «Հովիվը», «Կորած, մոլորված Հայաստանում», երկու ֆրանսիական, մեկ գերմանական և մեկ պարսկական ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար