Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դերասան

նոյեմբեր, 1892 - 29 օգոստոս, 1969

Ծնվել է Բաթումիում: Հաճախել է ռուսական ուսումնարան: 1910-13թթ բեմական նախափորձերն արել է Բաթումիի ռուսական դրամատիկական թատրոնում և հայկական թատերախմբերում: 1919-21թթ սովորել է տեղի ռուսական թատերական ստուդիայում: Նրա մեջ խորացած էր ռուսական դերասանական դպրոցի նախասիրությունը: 1913թ-ից դարձել է հայկական թատերախմբի դերասան և մինչն 1929թ. մասնակցել է Գրիգոր Ավետյանի, Հասմիկի, Վահրամ Փափազյանի կազմակերպած ներկայացումներին: 1930-60թթ աշխատել է Լենինականի հայկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)` որպես առաջնակարգ դերասան: Նրա դերասանական տաղանդը կատարելության է հասել հատկապես Վարդան Աճեմյանի բեմադրություններում: Բնութագրային կերպարներ ստեղծելու մեծ կարողությունը ի հայտ է եկել նրա առաջին իսկ դերակատարումներում: Խաղացած ներկայացումներից են` Բ.Լավրենյովի «Բեկում» (Շվաչ), Վ.Կիրշոնի «Հաց» (Կվասով), Ա.Աֆինոգենովի «Ահը» (Բորոդին), «Մաշենկա» (Օկայոմով), Մ.Գորկու «Հատակամ» (Լուկա), «Թշնամիներ» (Պեչենեգով), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողռմ աղա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Միլլեր), Մ.Ջանանի «Շահնամե» (Խոջա Մուբարեք), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Թոբի Բելչ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Նինոս), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Լյապկին-Տյապկին, Զեմլյանիկա), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Փարսիղ), «Պեպո» (Զիմզիմով), Ա.Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Բուբլիկ), «Բռնչենի պուրակ» (Ռոմանյուկ), Վ.Գուսևի «Փառք» (Մեդվեդև), Վ.Մինկոյի «Առանց անունները տալու» (Կարպո Սիդորովիչ), Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (Ռասպլուև) և այլն: 1939-41թթ մասնակցել է նաև Լենինականի ռուսական թատերախմբի ներկայացումներին: Նկարահաևվել է «Սևանի ձկնորսները» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.), «Մանրուք» (1954թ.), «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ.) ֆիլմերում: 1950-ականների սկզբներին զրկվելով լսողություևից` շարունակել է խաղալ նույն հաջողությամբ: 1947թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ` Գյումրի):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար