Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1956թ. դեկտեմբերի 21-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Հ.Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցը: 1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Նույն թվականին հրավիրվել է Հայաստանի պետական հեռուստատեսություն` աշխատելու որպես հաղորդավար: Այդ արվեստում նրա ուսուցիչը եղել է հաղորդավար Աիդա Ներսիսյանը: 1991-93թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ինֆորմացիայի գլխավոր խմբագրությունում` որպես լրագրող և «Լրաբեր» լրատվական ծրագրի մեկնաբան: 1993թ. եղել է հեռուստատեսության հաղորդավարների բաժնի վարիչը: 1994-97թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ աշխատել է «Armenia Today» հեռուստածրագրում` որպես պրոդյուսեր և մեկնաբան: 1997թ. վերադարձել է Երևան: 1999թ. աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Ժամը» լրատվական ծրագրի ղեկավար և մեկնաբան, 2001-03թթ՝ «Երևան» հեռուստաընկերությունում` որպես հաղորդման հեղինակ և վարող: 2012-15թթ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի մեկնաբան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար