ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1998թ. մայիսի 26-ին, Ստեփանակերտում: Սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է նաև երաժշտություն: Երգել սկսել է 6 տարեկան հասակից: Մասնակցել է «Մանկական Նոր Ալիք» երգի մրցույթին և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` «Սպայդերմեն» և «Ղարաբաղ» երգերով: 2010թ. մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և դարձել հաղթող` «Մամա» երգով: Երգում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով: Զբաղվել է նաև կարատեյով, ունի «սև գոտի»: 2014թ. նկարահանել է «Գալիս եմ հետ» երգի հոլովակը: 2016թ. հանդես է եկել «Հոպա-հոպա» նոր երգով և նկարահանել երգի տեսահոլովակը: 2016-18թթ ծառայել է Արցախի զինված ուժերում: