ՎԱՀԱԳ ՌԱՇ

Երգիչ

Վահագն Ռուշանյան

Ծնվել է 1982թ. մայիսի 8-ին, ՀՀ Արթիկ քաղաքում: 12 տարեկանից հաճախել է տեղի Դ.Վարուժանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: 1999թ. ընդունվել է ՀՊՃՀ հաշվողական համակարգեր բաժին: 2005-08թթ սովորել է Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում` ստանալով մագիստրոսի կոչում: 2009թ-ից ձայնագրել է առաջին Մ.Մեծարենցի «Եգուր» բանաստեղծության բառերով գրված «Համբույրի մը մեջ» երգը: Նույն թվականից շարունակել է զբաղվել երաժշտությամբ: Ձայնագրել է «Աշնան քամի», «Երանի», «Ես կգամ», Ս.Կապուտիկյանի «Երգ երգոց» բանաստեղծության բառերով գրված «Անհաս մի տենչ», Ե.Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ», Մ.Մեծարենցի «Հիվանդի հևքեր» շարքից գրված «Անուրջներ», Հ.Շիրազի «Գտա» բանաստեղծության վրա գրված «Դառն հուշե», Վ.Տերյանի բառերով գրված «Հեռացիր» երգերը: 2011թ. Եվա Սուջյանի հետ համատեղ ներկայացրել է «Ադանա» ժողովրդական երգի ռոքային մշակումը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին: Նույն թվականին ներկայացրել է Ջիվանու «Քանքարավոր ընկեր» երգի ռոքային տարբերակը և Ալին Գոյանի հետ համատեղ մշակել է Կոմիտասի «Մարալ ջան» երգը ու ներկայացել զուգերգի տեսքով: Իր բենդի հետ համերգներով հանդես է եկել Երևանում, ՀՀ մարզերում, Ռուսաստանի և Ուկրաինայի մի քանի քաղաքներում, մասնակցել բարերգործական համերգների:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար