
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԼՈԼԱ ԽՈՄՅԱՆՑ

18 մայիս, 1934 - 10 դեկտեմբեր, 2004
Ծնվել է Թբիլիսիում: Սովորել է տեղի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում: Ուսանողական տարիներից սկսել է երգել: Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների և արժանացել առաջին մրցանակների: 1950-ականների վերջերից համերգներով հաճախ հանդես է եկել Մոսկվայում, որտեղ ելույթ է ունեցել Օ.Լունդստրեմի, Ա.Կրոլի նվագախմբերի հետ: Հիմնականում երգել է ջազային կատարումներ: 1960-ականների սկզբերից աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Խորհրդային Միությունում և արտերկրում: 1990թ. ամուսինը` երգիչ Արտաշես Ավետյանը լքել է նրան և տեղափոխվել ԱՄՆ, որից հետո ապրել է միայնակ մինչ կյանքի վերջ: Մահացել է Երևանում: