
Գրիգոր Խլաթեցի
Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Գրիգոր Գապարաճյան
Բանասեր

Հեղինե Ղորղանյան
Օպերային երգչուհի

Սարգիս Խաչատուրյան
Գեղանկարիչ

Հարություն Քյուրդյան
Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց
Արձակագիր

Զոյա Պետրոսյան
Ջութակահար

Վարդգես Պետրոսյան
Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան
Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան
Գրականագետ

Մարիա Գուլեգինա
Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան
Քանդակագործ
ՌԱԶՄԻԿ ԱՄԻՐԳՈՒԼՅԱՆ

6 ապրիլ, 1929 - 29 հունվար, 2012
Ծնվել է Երևանում: 1943թ-ից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: 1949-53թթ ծառայել է խորհրդային բանակում: 1953թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` Արմեն Գուլակյանի արվեստանոց: 1958թ. կրկին վերադարձել է Պատանի հանդիսատեսի թատրոն և մինչև կյանքի վերջը աշխատել այդտեղ: Թատրոնում խաղացել է ավելի քան 100 դեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից էին` Հ.Թումանյանի «Գիքորը» (Վասո, Գիքոր), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Մարմարով), «Խաթաբալա» (Սարգիս), Վ.Պետրոսյանի «Չապրած տարիներ» (Բենիամին), «Գարնանը կվերադառնամ» (Աֆանասև), «Մեր գյուղը գետի այն ափին է» (Ձիապան), Վ.Մովսիսյանի «Եղիցի երկիր» (Նինոս), Կաթնաուխովա-Բրաուսևիչի «Ալվան ծաղիկ» (Անտոն), Գ.Սարգսյանի «Կարմիր կիրակիի զինվորը» (Ժամկոչ Վահրամ) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Շրթներկ համար 4» (1964թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.) և այլն: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: