
Հովսեփ Գաթըրճյան
Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

Հովհաննես Թումանյան
Բանաստեղծ, արձակագիր

Արշավիր Շահխաթունի
Դերասան

Հովհաննես Ղանալանյան
Գրականագետ

Ժենյա Հարությունյան
Գեղանկարչուհի

Ալեքսանդր Մանուչարյան
Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

Սարգիս Կարեյան
Բանաստեղծ

Մարիետա Գասպարյան
Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Տաթևիկ Ղազարյան
Դերասանուհի

Լևս Դավթյան
Դերասան

Գարեգին Քևնակսզյան
Կլառնետահար
ԱՐՏՅՈՒՇԱ ԳՅՈԴԱԿՅԱՆ

18 մայիս, 1934 - 1 ապրիլ, 1995
Արտաշես Գյոդակյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1956թ-ից եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Րաֆֆու «Սամվել» (Սամվել), Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Փառնավազ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքապետ), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Մարմելադով), Եվրիպիդեսի «Մեդեա» (Յասոն) և այլն: 1974թ-ից նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են` «Համագյուղացիներ», «Նահապետ», «Արևիկ», «Հույսի աստղ», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Հրդեհ», «Երջանկության մեխանիկա», «Մեր մանկության տանգոն», «Ընկեր Փանջունի» և այլն: 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Գյումրիում: