Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԴԱԲԱՇՅԱՆ

Դերասան, գեղանկարիչ

Ծնվել է 1945թ. օգոստոսի 10-ին, Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը: 1974թ-ից աշխատել է կինոյում: Եղել է «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար», «Հինգ երեկո», «Մի քանի օր Ի.Ի.Օբլոմովի կյանքից» ֆիլմերի սցենարիստը (Ն.Միխալկովի հետ) և նկարիչը (Ա.Սամուլկինի հետ): Համահեղինակել է «Տրանսսիբիրյան ճեպընթաց» ֆիլմի սցենարը (Ն.Միխալկովի և Ա.Միխալկով-Կոնչալովսկու հետ), որի համար 1978թ. արժանացել է Ղազախստանի Պետական մրցանակի: Ձևավորել է «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար» (Ի.Շրետերի հետ), «Սիրո ստրկուհին» (Ա.Սամուլեկինի հետ) և այլ ֆիլմեր: Նկարահանվել է «Հինգ երեկո», «Թռիչքներ երազում և արթմնի», «Սիբիրիադա», «Քաղաքն ընդունեց», «Մեղադրվում է հարսանիքը», «Մոսկովյան արձակուրդներ», «Նախագահը և նրա թոռնուհին», «Բրեմենյան երաժիշտներ», «Սև սենյակ», «Ալեքսանդր Պուշկին», «Ես քեզ սիրում եմ», «Վարպետը և Մարգարիտան», «9 ամիս», «Տրոյայի ոսկին», «Ամանորյա դետեկտիվ», «Փիղը», «Քամուց քշվածները 2», «Քրեական իրավիճակ», «Ռուսաստանում ձյուն է գալիս», «Շերլոկ Հոլմս» և այլ ֆիլմերում: Նկարահանել է «Մադոց պահանջ», «Ազազել» և այլ ֆիլմեր: 1991թ. Իտալիայում արժանացել է «Ադամանդե պեգաս» մրցանակի` որպես «Լավագույն օտարերկրյա սցենար», 1993թ.` Ֆելլինիի անվան մրցանակի` որպես «Լավագույն եվրոպական սցենար»: 1983թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2016թ.՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: