Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասան

4 հոկտեմբեր, 1904 - 21 մայիս, 1984

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի), որտեղ ստացել է նախնական կրթությունը: 1920-ականների սկզբերին խաղացել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): 1924թ. մեկնել է Մոսկվա և սովորել Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիայում: 1928-46թթ եղել է Լենինականի և Բաքվի հայկական թատրոնների, 1945-84թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Սովորել է նաև Մոսկվայի ԳԻՏԻՍ-ի ռեժիսորական ֆակուլտետում: Խաղացել է մի շարք թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Գզիր), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), Ռ.Սիմոնովի «Ռուսական հարց» (Հարրի), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Միլովզորով), «Ամպրոպ» (Տիխոն), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Մարկիզ), Կ.Տրենյովի «Լյուբով Յարովայա» (Պիկալով) և այլն: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են` «Ոսկե ցլիկ», «Սերոբի ծառը», «Խոշոր շահում», «Սիրտն է երգում», «Ում է ժպտում ճակատագիրը», «Ինչու է աղմկում գետը», «Մարդն Օլիմպոսից», «Հարսնացուն հյուսիսից», «Ձորի Միրոն», «Ճերմակ անուրջներ» և այլն: 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար