
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ՇԱՌԼ ԺԵՐԱՐ

1 դեկտեմբեր, 1922 - 19 սեպտեմբեր, 2019
Նուբար Աճեմյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Վաղ հասակից ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք: Առաջին փորձը կինոյում եղել է 1946թ.: Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում: Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը: Խաղացել է դերասաններ Ժան-Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ: Աշխատել է ֆրանսիական կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Զադին, Ֆրենսիս Վեբերը, Կլոդ Լելուշը, Անրի Վեռնոյը և այլք: 1970թ. ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում: Ֆիլմի նկարահանումների ընթացքում նրանք ընկերացել են, որից հետո դերասանը նկարահանվել է Լելուշի գրեթե բոլոր ֆիլմերում` «Շնորհավոր Ամանոր» (1973թ.), «Ամուսնություն» (1974թ.), «Թշնամուս դիակը» (1976թ.), «Խաղալիք» (1976թ.), «Հրեշը» (1977թ.), «Ով ով է, ոստիկան, թե ավազակ» (1979թ.), «Խաղ չորս ձեռքով» (1980թ.), «Հեռանալ, վերադառնալ» (1985թ.), «Զգուշացեք ավազակներից» (1986թ.), «Կինը և տղամարդը 20 տարի անց» (1986թ.), «Լինում են օրեր, լինում են գիշերներ» (1990թ.), «Մարդը և նրա շունը» (2009թ.), «Դավաճանության իրավունք» (2012թ.), «Վերջին դասը» (2015թ.) և այլն: Որպես ռեժիսոր նկարահանել է «Թշնամին խավարում», «Մարդկանց օրենքը», «Մաֆիային դավաճանած մարդը» և այլ ֆիլմեր: 2008թ. նկարահանվել է «Մարդը և շունը» ֆիլմում: Մահացել է Փարիզում: