Միքայել Միանսարյանց

Մատենագիր, լրագրող

Սերովբե Պենկլյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Արարատյան

Արձակագիր, դրամատուրգ

Մեսրոպ Մաքսուդյան

Բանասեր, թարգմանիչ

Լին Դուրյան

Օպերային երգչուհի

Վան Արյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Վարդանյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արեգ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Կարեն Մոլիտվին

Հաղորդավար

Ադամ Սևանի

Դերասան, պարող

Արմեն Պուչինյան

Դաշնակահար

 

 

 

 

ԲԵՆԻԱՄԻՆ ՕՎՉՅԱՆ

Դերասան

28 նոյեմբեր, 1918 - 25 օգոստոս, 2005

Ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում: Տեղի տարրական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Բաքու և ուսումը շարունակել թիվ 44 հայկական դպրոցում: Այստեղ էլ մասնակցել է Լ.Երամյանի և Ալ.Հովհաննիսյանի ղեկավարած թատերական խմբակի աշխատանքներին և, նրանց խորհրդով, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել Բաքվի թատերական ուսումնարան: Ուսմանը զուգընթաց, փոքր դերերով հանդես է եկել Բաքվի պետական հայկական դրամատիկական թատրոնում, իսկ ավարտելուց` հրավիրվել այնտեղ աշխատելու: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1946թ. վերադարձել է Բաքվի թատրոն, իսկ 1947թ. տեղափոխվել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն: Նրա դերացանկը ընդգրկել է 170-ից ավելի կերպավորումներ: Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Ղ.Աղայանի «Անահիտ» (Վաչագան), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Վիկտոր), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Միլլեր), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Պըլը-Պուղի), Ժ.Հարությունյանի «Գլխի գինն է հիսուն միլիոն» (Լալազար), Կ.Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա» (Լայթաձե), Է.Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» (Իպոլիտ), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Իշխան Փանդիաշվիլի), Գ.Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» (Սուլեյման բեկ), Մուրացանի «Ռուզան» (Համտուն իշխան), Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (Լեոնտես արքա) և այլ բեմադրություններում: 1973թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը», 1986թ.` «Մենավոր ընկուզենի» ֆիլմերում: 1973թ. արժանացել է Ադրբեջանի, 1990թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 2001թ. պարգևատրվել է Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար