ԿԱՐՈ ԱԼՎԱՐՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

24 ապրիլ, 1895 - 19 հոկտեմբեր, 1963

Ծնվել է Ախալցխայում: 1925թ. ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան: 1925-27թթ աշխատել Թբիլիսիի, 1928-30թթ` Լենինականի (այժմ` Գյումրի), 1930-47թթ` Բաքվի հայկական թատրոններում` որպես դերասան: 1932թ. կազմակերպել է Ստեփանակերտի, 1935թ.` Կիրովաբադի հայկական թատրոնները: 1932-35թթ և 1947-63թթ եղել է Ստեփանակերտի թատրոնի գլխավոր ռեժիսորը: Բեմադրել է Վ.Վաղարշյանի «Օղակում», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Հ.Պարոնյանի «Պաղդասար ախպար», Ջաբարլիի «Սևիլ», Կիրշոնի «Հրաշալի ձուլվածք», Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ» և այլ պիեսներ, որպես դերասան մասնակցել է ներկայացումներին: 1954թ. արժանացել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Ստեփանակերտում, որտեղ նրա անունով փողոց է կոչվել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար