Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՇԱԿ ԱԹԱՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ

20 հունիս, 1877 - 19 օգոստոս, 1938

Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում: Սովորել է Էջմիածի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Շուշիի թեմական դպրոցում: 1898-1902թթ ծառայել է Ցարական բանակում: 1903-04թթ աշխատել է Թիֆլիսի «Մուրճ» ամսագրի խմբագրությունում` որպես սրբագրիչ: 1904-07թթ ուսուցչություն է արել Իրանի Սավրա գյուղի դպրոցում, որտեղ գրի է առել Սալմաստի բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը: 1907-11թթ ուսուցչություն է արել Նոր Ջուղայի դպրոցներում, ապա ղեկավարել ռուս-պարսկական բանկի Սպահանի բաժանմունքը: Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան` հյուրախաղերի եկած Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում: Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ը 1922թ. բեմադրվել է Թեհրանում, ապա` Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Գրել է «Թույն» (վեպ, 1897թ.), «Իրանա» (1898թ.), «Զգացմունք» (երգիծական վիպակ, 1898թ.), «Սիրո հովիտը» (1904թ.), «Հառաջաբան» (1905թ.), «Սալմաստ» (տեղագրություն, 1906թ.), «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և նրա կառավարությունը» (1922թ.) երկերը: 1923թ. վերադարձել է Հայաստան: Ուսուցչություն է արել Երևանում, Լենինականում, Ստեփանակերտում: Եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղարը, Լուսժողկոմատի բաժնի վաիրչը, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահը: 1935թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերենից և պարսկերենից հայերեն կատարել է մի շարք գրքերի թարգմանություններ: 1938թ., Ստալինի ցուցումով, գրողին ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, ապա՝ գնդակահարել՝ որպես «ժողովրդի թշնամի»: 1955թ. արդարացվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար