Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՋԵՄՄԱ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1938թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և անմիջապես անցել աշխատանքի Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: 1968թ-ից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, աշխատել է Երևանի նորաբաց դրամատիկական թատրոնում: Խաղացել է Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդրդ», Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ», Պ.Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը», Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը», Վ.Պետրոսյանի «Հայկական էսքիզներ», Մ.Մնացականյանի «Թաղի զավակը», Ա.Պետրոսյանի «Ամազոններ», Օ.Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել», Ս.Կապուտիկյանի «Յոթ կայարաններ», Հ.Թումանյանի «Անուշ», Յ.Հաշեկի «Եկեք անկեղծ խոսենք», Ա.Դյումայի «Քսան տարի անց» և այլն ներկայացումներում, «Լուսնի խորթ զավակների ճակատագիրը», «Երեկո», «Ռուսական հարց», «Սուրբը և սատանան», «Վերելակում» հեռուստաներկայացումներում: 2000թ. հեռացել է թատրոնից` թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ ոչ հաճելի հարաբերությունների պատճառով: Նկարահանվել է «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.) ֆիլմերում, «Տիգրանի մոլորակը» (2012թ.) հեռուստասերիալում: