
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՄԱՐԻԱ ԲԵՐՈՅԱՆ

27 հունվար, 1892 - 22 հուլիս, 1960
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Արտեմ Բերոյանի կինը: Բեմական գործունեությունն սկսել է 1913թ-ից, Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբում: 1922թ-ից աշխատել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Կերտել է խարակտերային և կատակերգական կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Խամփերի), «Քանդած օջախ» (Սալոմե), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպանիկ), «Չար ոգի» (Զարնիշան) և այլն: Նկարահանվել է «Գիքոր» (1934թ.) և «Պեպո» (1935թ.) ֆիլմերում: 1946թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: