Հովսեփ Գաթըրճյան

Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Հարությունյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Մանուչարյան

Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

Սարգիս Կարեյան

Բանաստեղծ

Մարիետա Գասպարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Տաթևիկ Ղազարյան

Դերասանուհի

Լևս Դավթյան

Դերասան

Գարեգին Քևնակսզյան

Կլառնետահար

 

 

 

 

ՊԱՀԱՐԵ

Դերասան, բանաստեղծ

2 փետրվար, 1895 - 2 նոյեմբեր, 1968

Հայկ Պետրոսյան

Ծնվել է Նոր Բայազետում (այժմ` Գավառ): Վաղ հասակից ծնողների հետ տեղափոխվել է Թիֆլիս: Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում, Գեղարվեստի ակադեմիայում` Եղիշե Թադևոսյանի մոտ: 1917թ. ուսանել է նաև Հայոց դրամատիկական ընկերության ստուդիայում: Բեմական գործունեությունն սկսել է 1911թ., Թիֆլիսի ժողովրդական թատրոններում: Որոշ ժամանակ աշխատել է Բաքվի հայկական թատրոնում` որպես դերասան և դրամատիկական ստուդիայի ղեկավար: 1919թ-ից խաղացել է Թիֆլիսի հայկական թատրոնում (այժմ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն): Անձնավորել է շուրջ 300 դեր, հիմնականում` կոմիկական: Խաղացած ներկայացումներից են` Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Մարտիրոս), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Բոբչինսկի), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան» (Պերչատկին) և այլն: Նկարահանվել է «Նամուս» (1925թ.), «Պեպո» (1935թ.) ֆիլմերում: Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Գյուղերի կանչը» (1925թ.), «Գեղարքունիք» (1928թ.), «Հայրենիք» (1958թ.) բանաստեղծությունների ժողովածուները, գրել է «Կոմերիտ Վաղոն» (1926թ.) պոեմը, դրամատիկական գործեր, «Թատերական հուշեր» գիրքը (1960թ.), «Ստեփան Քափանակյան» (1962թ.) մենագրությունը: 1945թ. բեմականացրել է Հ.Թումանյանի «Չաղ-չաղ թագավորը» պիեսը: 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1966-68թթ բնակվել է Երևանում: 1943թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Գավառում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար