Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Աշոտ Պատմագրյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Արա Բերքյան

Ճարտարապետ

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1948թ. փետրվարի 26-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Դերասան, բեմադրիչ Աշ-Մաթի և դերասանուհի Վարդուշ Թամրազյանի որդին է: Ավարտել է տեղի Գ.Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Զավեն Տատինցյանի արվեստանոցը: 1970-80թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1980-88թթ` Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոններում: 1988թ-ից կրկին աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` «Ռոմանտիկները» (Պերսինե), «Ռոմեո, Ջուլիետ և խավար» (Պավել), «Երջանկություն որոնելիս» (Լեոնիդ), «Խաթաբալա» (Մովսիսյանց), «Եվ այդ երիտասարդը ես եմ» (Ռոմի Օլեսկ), «Մոսկովյան արձակուրդներ» (Կիրիլ), «Ատամնբույժն արևելյան» (Լևոն), «Ամպեր» (Սուտ խոսքեր), «Հրեշը լուսնի վրա» (Ծերունի), «Քաջ Նազար» (Դեսպան, Սենեկապետ), «Վերջին ուսուցիչը» (Վանունի), «Դպրոցական կատակերգություն» (Կոճակ Անդո), «Համլետ» (Ուրվական), «Էլիզա» (Ալֆրեդ Դուլիթլ), «Բրեմենյան երաժիշտներ» (Թագավոր), «Ներոն և Սենեկա» (Սենեկա) և այլն: Նկարահանվել է «Սպանության գինը» գեղարվեստական ֆիլմում, «Եվ այսպես էլ ապրում ենք» հեռուստասերիալում, «Ընտանեկան պատմություններ» հեռուստաշարքում: 2011թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի` «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար»: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար