Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1948թ. փետրվարի 26-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է տեղի Գ.Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Զավեն Տատինցյանի արվեստանոցը: 1970-80թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1980-88թթ` Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոններում: 1988թ-ից կրկին աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` «Ռոմանտիկները» (Պերսինե), «Ռոմեո, Ջուլիետ և խավար» (Պավել), «Երջանկություն որոնելիս» (Լեոնիդ), «Խաթաբալա» (Մովսիսյանց), «Եվ այդ երիտասարդը ես եմ» (Ռոմի Օլեսկ), «Մոսկովյան արձակուրդներ» (Կիրիլ), «Ատամնբույժն արևելյան» (Լևոն), «Ամպեր» (Սուտ խոսքեր), «Հրեշը լուսնի վրա» (Ծերունի), «Քաջ Նազար» (Դեսպան, Սենեկապետ), «Վերջին ուսուցիչը» (Վանունի), «Դպրոցական կատակերգություն» (Կոճակ Անդո), «Համլետ» (Ուրվական), «Էլիզա» (Ալֆրեդ Դուլիթլ), «Բրեմենյան երաժիշտներ» (Թագավոր), «Ներոն և Սենեկա» (Սենեկա) և այլն: Նկարահանվել է «Սպանության գինը» գեղարվեստական ֆիլմում, «Եվ այսպես էլ ապրում ենք» հեռուստասերիալում, «Ընտանեկան պատմություններ» հեռուստաշարքում: 2011թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի` «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար»: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար