ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆ

Դերասան

25 հոկտեմբեր, 1900 - 17 մարտ, 1984

Հովհաննես Թադևոսյան

Ծնվել է Երևանում: 1924թ-ից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): Թատրոնում կերտել է մի շարք դրամատիկական և բնութագրային դերեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), «Էլի մեկ զոհ» (Բրլիանտով), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Գիժ Դանիել), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Անտոնիո), Վ.Վաղարշյանի «Վանքաձոր» (Սեթո դայի), Գ.Տեր-Գրիգորյանի և Լ.Ղարագյոզյանի «Այս աստղերը մերն են» (Նարինյան), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Մեք-Գրեգոր) և այլն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով: Բազմաթիվ դերեր է կերտել հայկական ֆիլմերում` «Քարքարոտ ուղի» (1977թ.), «Ծերունին և արևը» (1981թ.), «Լալվարի որսկանը» (1966թ.) և այլն: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար