Շուշանիկ Բաբայան

Դաշնակահար

Հայկ Կյուտենյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Համո Բեկնազարյան

Կինոռեժիսոր

Գարիկ Մուշեղյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Դոլուխանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մկրտիչ Կորյուն

Առակագիր, բանաստեղծ

Լիլիթ Դավթյան

Հաղորդավար

Մարիաննա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՔԱՋԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին, Իրանի Իսֆահան քաղաքում: Դերասանուհի Դիանա Խերանյանի ամուսինն է: Միջնակարգ կրթությունն ստացել է Իսֆահանի դպրոցում: 2008թ. տեղափոխվել է Երևան: 2009-13թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա ֆակուլտետում` Վահե Շահվերդյանի արվեստանոցում: 2011թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Գիժ Դանիել), Մոլիերի «Քաղքենին ազնվական» (Ժուրդեն), «Բրեմենյան երաժիշտները» (Ավազակ, զինվոր), Ա.Վամպիլովի «Ավագ որդի» (Փեսացու), Րաֆֆու «Խենթը» (Մելիք Մանսուր, Հիսնապետ) և այլն: 2014թ. Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է Գ.Միքայելյանի «Ամերիկյան խառնաշփոթ» պիեսը: Նկարահանել է «Հիշողություն» (2014թ.) ֆիլմը, «Մի քիչ բութ առաքիչ» (2015թ.) հումորային հեռուստաֆիլմը: Եղել է «Բախտաբեր» (2015թ.) հեռուստասերիալի տնօրենը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար