
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՔԱՋԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին, Իրանի Իսֆահան քաղաքում: Դերասանուհի Դիանա Խերանյանի ամուսինն է: Միջնակարգ կրթությունն ստացել է Իսֆահանի դպրոցում: 2008թ. տեղափոխվել է Երևան: 2009-13թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա ֆակուլտետում` Վահե Շահվերդյանի արվեստանոցում: 2011թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Գիժ Դանիել), Մոլիերի «Քաղքենին ազնվական» (Ժուրդեն), «Բրեմենյան երաժիշտները» (Ավազակ, զինվոր), Ա.Վամպիլովի «Ավագ որդի» (Փեսացու), Րաֆֆու «Խենթը» (Մելիք Մանսուր, Հիսնապետ) և այլն: 2014թ. Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է Գ.Միքայելյանի «Ամերիկյան խառնաշփոթ» պիեսը: Նկարահանել է «Հիշողություն» (2014թ.) ֆիլմը, «Մի քիչ բութ առաքիչ» (2015թ.) հումորային հեռուստաֆիլմը: Եղել է «Բախտաբեր» (2015թ.) հեռուստասերիալի տնօրենը: