
Ստեփանոս Թոխաթցի
Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան
Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո
Բանաստեղծ

Վեներա Հակոբյան
Դերասանուհի

Ռուսեթ Հովհաննիսյան
Գրականագետ

Վահագն Դավթյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան
Պատմաբան

Արթուր Այդինյան
Օպերային երգիչ

Մայք Քոնորս
Դերասան

Միքայել Թարիվերդիև
Կոմպոզիտոր

Գեորգի Գարանյան
Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան
Արվեստաբան

Սիլվի Վարդան
Երգչուհի

Աննա Հեքեքյան
Ռեժիսոր

Արթուր Իսպիրյան
Երգիչ

Հրաչյա Քեշիշյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Արամ Հովհաննիսյան
Կոմպոզիտոր

Անդրանիկ Բերբերյան
Կոմպոզիտոր, դիրիժոր
ԱՆԻ ԲԱՅԱԹՅԱՆ

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 14-ին, Երևանում: Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի դուստրն է: 2002թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` թատրոնի և կինոյի դերասանի որակավորմամբ: 2000թ-ից աշխատում է «Արձագանք» ռադիոկայանում` որպես լրագրող-հաղորդավար, 2001թ-ից` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` «Ճառ ասենք…» (Ցիցո), «Մամաբուք» (Ժողովուրդ), «Վիրտուալ դիմակահանդես» (Բաբա Յագա), «Ամպեր» (Ամպեր), «Դպրոցական կատակերգություն» (Աշակերտ), «Չիկարելի» (Չիկարելի), «3 նարնջի մասին» (Կրիոնտա), «Հրադադար» (Նարինե), «Շունն ու կատու» (Ագռավ), «Տերն ու ծառա» (Տեր տիկին), «Էլիզա» (Պարուհի), «Հանճարի անճարակներ» (Պայծառ), «Բրեմենյան երաժիշտներ» (Շունիկ), «Ալի Բաբա և 40 ավազակ» (Աղջիկ ավազակ), «Ոսկե բանալի» (Աղվես Ալիսա) և այլն: 2009թ. խաղացել է «Արձագանք» ռադիոկայանի բեմադրած հեղինակային «Դառը շոկոլադ քաղցր համով» ներկայացման մեջ, 2009-10թթ` «Նամուսի զոհերը և զոհերի նամուսը», 2011թ.` «Չորս կին, մեկ մարմին» մոնոներկայացումներում: Ձայնագրվել է «Վստահություն» հ/կ-ի 15 գենդերային հեքիաթների ռադիոբեմականացման գլխավոր դերում: 2001թ. նկարահանվել է Ա.Բայաթյանի «Գնալու եմ», 2002թ.` Ռ.Մուշեղյանի «Իսկ թափորը ուղևորվում է դեպի դժողք», 2006թ.` «Աղոթք», 2009թ.` «13» ֆիլմերում: Նկարահանվել է նաև «Վերվարածներն ընտանիքում», «Հարևանները», «Հաջողակը» հեռուստասերիալներում: