ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 20-ին, Երևանում: Դերասանուհի Սիրանուշ Լազյանի ամուսինն է: 1999թ. ավարտել է Երևանի թիվ 52 միջնակարգ դպրոցը, 2003թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը: Հաճախել է նաև Երևանի «Մետրո» թատրոնի մանկապատանեկան ստուդիա, որտեղ խաղացել է մի շարք դերեր: 1999թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` «Գավրոշ» (Գավրոշ), «Ուղիղ 100 համբույր» (Արքայազն), «Երկու վաճառական Վերոնայից» (Վալենտին), «Ալի Բաբան և 40 ավազակները» (Ալի Բաբա), Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը» (Նենիլլո), Մետեռլինկի «Կապույտ թռչուն» (Թիլ), Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Վասինկա), Ա.Սանթրոսյանի «Ճառ ասենք, թե զանգ կախենք» (Ալո), Ե.Շվարցի «Սովորական հրաշք» (Հրաշագործ, Լրտես), Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Աթանաս), Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» (Կատու), «Տերն ու ծառան» (Ծաղրածու), Է.Ռաձինսկու «Ներոն և Սենեկա» (Ամուր), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Վահան), Կ.Խոդիկյանի «Հրեշտակ ցպահանջ» (Վահե) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում, մանրապատումներում և գովազդային հոլովակներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար