ԱՐՄԱՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

Դերասան, ռեժիսոր

Ծնվել է 1970թ. հոկտեմբերի 25-ին, Երևանում: 1987թ. ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1991-96թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աշխատել է Երևանի Կամերային երաժշտական և Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում` որպես երգիչ, դերասան և գործիքավորող: 2011թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Կվազիմոդոյի և Գրենգուարի դերերը «Կվազիմոդո» մյուզիքլում, Ադամի դերերգը Ա.Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերայում և երգել է «Բրոդվեյ, Բրոդվեյ» մյուզիքլում: Աշխատել է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության սիմֆոնիկ նվագախմբում` որպես մեներգիչ: Երևանի Կամերային երաժշտական թատրոնում բեմադրել է «Մոխրոտը» երաժշտական հեքիաթը, 2010թ.` «Ձեզ եմ դիմում…», 2011թ.` «Սևիլուհին» մոնոներկայացումները, 2012թ. Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` «Մոխրոտը» ներկայացումը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար