Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ՆԱՌԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1986թ. մայիսի 28-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2003թ. ավարտել է տեղի Մ.Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան բաժին` Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոց: Ուսանողական տարիներին աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, որտեղ հանդես է եկել մի շարք դերերով: Խաղացել է Վ.Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ» (Էմիլի), Ի.Բուկովչյանի «Լուիջիի սիրտը» (Տեսիլք-աղջիկ), «Իրարանցում» (Զոյո), «Արձակ գործեր» (Եղնիկ), «Ձայներ եկեղեցում» (Երեխա) ներկայացումներում: 2007թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, որտեղ խաղացել է հետևյալ ներկայացումներում` Զ.Խալափյանի «Դպրոցական կատակերգություն» (Ռուբենիկ), «Հնարամիտ ծաղրածուն» (Կախարդ պառավ), «Հրաշագործ սրինգը» (Կախարդ), Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Պայծառ), «Լսեք թագավորի հրամանը» (Ուստիան), «3 նարնջի մասին» (Մորգանա), «Հրեշտակ ցպահանջ» (Հրեշտակ) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար