Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1952թ. մարտի 3-ին, Թբիլիսիում: 1969թ. ավարտել է Ստեփանավանի Ա.Պուշկինի անվան թիվ 2 միջնակարգ ռուսական դպրոցը: 1974-79թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժնում: 1979թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Կոչկարյով), Ա.Բաբայանի «Տոսկանա, Տոսկանա» (Լեոնարդո), Սալտիկով-Շեդրինի «Մի քաղաքի պատմություն» (Քաղաքացի), Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (Բոռակիո), «Համլետ» (Կլավդիոս), Վոյնիչի «Բոռ» (Արթուր Մոնտանելի), Հ.Լյուկի «Այրվող տախտակամածին» (Գարրի), Գոցցիի «Թագավոր-եղջերու» (Թագավոր), Կասոնայի «Ծառերը կանգնած են մեռնում» (Կրտսեր որդի), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Տերտեր), Կոսայի «Պետք չի ողբալ» (Սերխիո), Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Տիրեցիաս), Արիստոֆանեսի «Ամպերը» (Սուտ խոսք), Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (Ջորջ), Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Հովհաննես Թումանյան) և այլն: Նկարահանվել է «Հարևաններ», «Որոգայթ», «Շփացած խելագարներ» հեռուստասերիալներում, «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը» հեռուստաֆիլմերում, ինչպես նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի «Մխիթար սպարապետ», «Կարմիր ձյուն», «Կարոտ», «Մարիամ» գեղարվեստական ֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, 2012թ.` Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալի, 2011թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար