Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1986թ. ապրիլի 13-ին, Երևանում: Դերասան Մակիչ Մարգարյանի որդին է: Ավարտել է Երևանի «Բարիկ-Ա» քոլեջը, 2000թ.` Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Առաջին դերը խաղացել է Խորեն Աբրահամյանի բեմադրած «Խոր վիրապ» ներկայացման մեջ: 2003-07թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2003թ-ից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Բուսիգին), Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը» (Պիեր), Ռ.Մարուխյանի «Չիկարելիի արկածները» (Գրող), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Համո), Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան» (Երիտասարդ հաճախորդ), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Տիգրան աշակերտ), Արիստոֆանեսի «Ամպեր» և այլն: 2009թ. նկարահանվել է «Սպանված աղավնի» ֆիլմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար