
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԻԶԱԲԵԼԼԱ ԴԱՆԶԱՍ

3 դեկտեմբեր, 1903 - 6 սեպտեմբեր, 1994
Իզաբելլա Կոզոդյան
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` Դոնի Ռոստով): Եղել է դերասան Հայկ Դանզասի կինը: 1929թ. ավարտել է Դոնի Ռոստովի երաժշտական տեխնիկումը: Բեմական գործունեությունն սկսել է 1926թ-ից` Դոնի Ռոստովում: Խաղացել է Թբիլիսիի, Բաքվի, Կրասնոդարի, Երևանի, Լենինականի (այժմ` Գյումրի) թատրոններում` դրամատիկական և օպերետային ներկայացումներում: 1942թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Եղել է թատրոնի հիմնադիրներից, իսկ 1922թ.` հայկական օպերային թատրոնի հիմնադիրներից: Խաղացած ներևկայացումներից են` Բ.Շոուի «Պիգմալիոն» (Էլիզա), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Նատաշա), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Ուստիան), Շտրաուսի «Գնչուների բարոն» (Միրաբելլա), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Կատարինա), «Մեծ աղմուկ ոչնչից» (Բեատրիչե), Ռ.Նելսոնի «Թագավորը զվարճանում է» (Ջուլիետ), Ի.Կալմանի «Բայադերա» (Մարիետա), «Սիլվա» (Ստասի), Ի.Դունաևսկու «Ազատաշունչ հողմ» (Պեպիտա), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Կարմիկյան), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի, Երանյակ), Ա.Այվազյանի «Աշուղ Մուրադ» (Զալի), Վ.Կոտոյանի «Սիրո հովիտ» (Ելիզավետա) և այլն: Դերասանուհուն հատուկ էին կոմեդիական-օպերետային ժանրի նուրբ զգացողությունը, բեմական փայլն ու գրավչությունը: Նրա արվեստը նպաստել է Սովետական Հայաստանում օպերետային ժանրի կատարողական ավանդույթների հաստատմանը: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.) և այլն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: