Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1984թ. հուլիսի 24-ին, Բաքվում: Մանուկ հասակում տեղափոխվել է Հայաստան: 2001թ. ավարտել է Էջմիածնի Մ.Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: 2005թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն» (Կերուբինո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Բոդչինսկի), Ա.Ցագարելիի «Խանումա» (Կինտո), Գ.Մոպասանի «Ժառանգություն» (Բուասել), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Սերգեյ), Ս.Եսենինի «Շահանե, դու իմ Շահանե» (Աշոտիկ), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Նոչելո), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Կոմանդոր) և այլն: Նկարահանվել է «Տաքսի, էլի լավա» (2009թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) ֆիլմերում, «Կարգին սերիալ» (2013թ.) հեռուստանախագծում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար