Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1960թ. մայիսի 26-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի թիվ 153 միջնակարգ դպրոցը: 1978-80թթ ծառայել է Գերմանիայում: 1980-82թթ սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից կրկեսային ստուդիայում, որից հետո վերապատրաստվել է Մոսկվայի Կրկեսում: 1972թ-ից Երևանի կրկեսում հանդես է եկել որպես դերասան-ծաղրածու: 1983թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում` որպես դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 1987թ. Մոսկվայի «Волшебный парад» համամիութենական մրցույթի ժամանակ արժանացել է մրցանակի: Նկարահանվել է «Հայֆիլմ»-ի մի շարք կինոմանրապատումներում, «Սպիտակ ոսկոռ» (1988թ.), «Գաղտնի խորհրդական» (1989թ.), «Աճպարար» (1989թ.), «Վերջին կայարանը» (1994թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Պահանջվում է միլիոնատեր» (2013թ.), «Ադամանդ որոնողները» (2011թ.), «Եթե բոլորը» (2012թ.), «Ապակե կախազարդ» (2013թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.), «Առանց սահման» (2015թ.) և այլ ֆիլմերում, «Դասատուներ» (2014թ.) ռուսական հեռուստասերիալում: 2012թ-ից խաղացել է Վ.Սահակյանի «Mea culpa» («Իմ մեղքը») ներկայացման մեջ: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, Բուլղարիա և այլուր: 2013թ. «Եթե բոլորը» ֆիլմի համար Չինաստանի «Храм небо» միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին: