
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ԺՈՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 սեպտեմբեր, 1928 - 10 հունվար, 2002
Գևորգ Հարությունյան
Ծնվել է Երևանում: 1946թ. ավարտել է Երևանի բժշկական տեխնիկումը, 1962թ.` Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1969-95թթ եղել է Հայաստանի գրողների միության գրականության ֆոնդի տնօրենը։ Առաջին պիեսը եղել է «Սրտի արատ» կատակերգությունը, որը 1957թ. բեմադրվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում: Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկում տեղ են գտել նրա «Հիվանդ համար 199» (1960թ.), «Ղազարը գնում է պատերազմ» (1968թ.), «Հարսնացու հյուսիսից» (1973թ.), «Խաչմերուկ» (1978թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1979թ.), «Քո վերջին հանգրվանը» (ՀԳՄ Գ.Սունդուկյանի անվան մրցանակ՝ 1983թ.), «Բախտավոր մարդիկ» (1987թ.), «Մեր այս տարիքում» (1991թ.) և այլ կատակերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է արտասահմանում: Հեղինակի պիեսներին բնորոշ են կյանքի հրատապ խնդիրների արծարծումը, կատակերգական ցայտուն իրավիճակները։ Նա վեր է հանել ժամանակակից իրականության սոցիալական և մարդկային հարաբերությունների ստվերոտ կողմերը՝ դրանց հակադրելով ազգային բարոյականության ավանդներն ու հոգևոր կայուն արժեքները: Դրամատուրգի սցենարներով «Հայֆիլմ» և հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիաներում նկարահանվել են մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներ` «Ոսկե ցլիկ» (համահեղինակ, 1953թ.), «Ձախորդ Փանոսը» (1970թ.), «Շրթներկ համար 4» (1967թ.), «Հուշարձան» (1973թ.), «Հարսնացու հյուսիսից» (1974թ.), «Խոշոր շահում» (1982թ.), «Հրդեհ» (1984թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1988թ.) և այլն: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: