Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՕՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դերասան

27 հուլիս, 1871 - 27 ապրիլ, 1930

Հովհաննես Ստեփանյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Նախնական կրթությունն ստացել է Հին Նախիջևանի ծխական դպրոցում, ապա Թիֆլիսի Արհեստավորաց դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է 1891թ-ից, Թիֆլիսում: Հայկական թատերական մի շարք խմբերի հետ հյուրախաղերով հանդես է եկել Պարսկաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում: Հայաստանի սովետականացումից հետո, աշխատել է Ամո Խարազյանի հետ, ապա, 1922թ-ից աշխատել է Երևանի Առաջին Պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարով), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Օգսեն), Սոֆոկլեսի «Անտիգոն» (Կրեոն), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Օթար Բեկ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Օսիպ) և այլն: 1926թ. նկարահանվել է հայկական «Շորն ու Շորշորը» համր ֆիլմում: 1923թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար