ԳԵՈՐԳԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Դերասան

27 մարտ, 1926 - 4 հուլիս, 2014

Ծնվել է Բաքվում: Նրա նմանությունը Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինին նկատվել է, երբ սովորել է 5-րդ կուրսում: 1978թ. Գրոզնիում գործուղման ժամանակ նրան նկատել են կինոգետներ և առաջարկել նկարահանվել ֆիլմում, որտեղ նա պետք է կերտեր Ստալինի դերը: 1980թ. նկարահանվել է «Թեհրան 43» գեղարվեստական ֆիլմում, որտեղ առանց դիմահարդարման և որևէ այլ փոփոխության կերտել է խորհրդային ժողովուրդների հոր կերպարը: Աշխատել է ռեժիսորներ Սերգեյ Սոլովյովի, Վասիլի Պիչուլի, Ալեքսանդր Պրոշկինի, Միխայիլ Թումանիշվիլու, Սավվա Կուլիշի և այլոց հետ: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Երդում», «Բեռլինի անկումը», «Թեհրան 43», «Սոչի քաղաքում մութ գիշերներ են», «Օրենք», «Ստալինի կտակը», «Վարպետ և Մարգարիտա», «Երկվորյակների նավը», «Հին երգեր գլխավորի մասին 3», «Խաղ և սեր» և այլն: 1990թ. Բաքվի հայկական ջարդերի ժամանակ տեղափոխվել է Մոսկվա: Արժանացել է մի շարք մեդալների, պարգևների: Եղել է Ռուսաստանի կինեմատոգրաֆների և դերասանների միությունների անդամ: Մահացել է Մոսկվայում: