Թադևոս Ավետումյան

Արձակագիր, թարգմանիչ

Սերովբե Թագվորյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսան Պեզճյան

Մանկավարժ, բնագետ

Ամիրան Մանդինյան

Դերասան, թարգմանիչ

Վահագն Ստամբոլցյան

Երգեհոնահար

Հակոբ Ազիզյան

Դերասան, բեմադրիչ

Աբրահամ Տերյան

Բանասեր, հայագետ

Արա Գևորգյան

Կոմպոզիտոր, երաժիշտ

Նարինե Անանիկյան

Օպերային երգչուհի

Էրիկ Անթառանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արթուր Աղաբեկյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՆՆԱ ԲԱԼԱՆԴԻՆԱ

Դերասանուհի

Աննա Շամցյան

Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում: Դերասան Արման Ղազարյանի կինն է: 2002թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և նույն թվականից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Լիզանկա), Յ.Տյատտեի «Ոսկե ձկնիկը» (Լաուրա), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Մաշենկա), «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Ագրաֆենա Պլատոնովնա), Ֆ.Ստրինդբերգի «Ֆրեկեն Ժյուլի» (Ֆրեկեն Ժյուլի), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Մարիա Անտոնովնա), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Ցեյտել), Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (Կատյա), Կ.Գոլդոնիի «Խարնաշփոթ Կյոջիում» (Մադոնա Լիբերա), Ա.Ռոզովի «Մենք լավ ենք ապրում» (Իսկրա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Սվետլանա) և այլն: 2011թ., «Համադասարանցիներ» ներկայացումում Սվետլանայի դերի համար, արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար