Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1973թ. օգոստոսի 30-ին, Երևանում: Դերասանուհի Աննա Բալանդինայի ամուսինն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1998-2000թթ սովորել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում, որից անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի նույն թատրոն` որպես դերասան: Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Խուրշիդ), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Սպա), Լետրազի «Փոքրիկ» (Ժակ), «Կարմիր գլխարկ» մյուզիքլ (Գայլ), Կալինսկու «Լուսնոտ հրեշ» (Արամ), Գ.Մոպասանի «Կտակ» (Մազո), Դ.Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» (Միքայել), Պոլյակովի «Համադասարանցիներ» (Ֆյոդոր Ստրոչկով) և այլն: 2008թ. նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում, 2011թ.` «Ադամանդ որոնողները» ֆիլմում: Նշված վերջին դերի համար 2011թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի` «Տղամարդու երկրորդ լավագույն դերակատարման համար»: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար