Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ՄԱՂԱԼՅԱՆ

Դերասան

6 օգոստոս, 1948 - 8 հուլիս, 2019

Ծնվել է Թբիլիսիում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրնում` որպես դերասան: Խաղացել է շուրջ 100 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Տևիե), Ա.Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա.Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» (Կրուտիցկի), Ա.Ցագարելիի «Խանումա» (Միկիչ Կոտրյանց), Ռ.Կալինոսկու «Անձնական հրեշ» (Պարոն), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Հայր Միխայիլ), «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Պարկինսոն), Լ.Շանթի «Կայսր» (Վասիլ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում: Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2007թ. Ա.Չեխովի «Երեք քույր» պիեսում կերտած դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Տղամարդու լավագույն դերակատարման համար»: 2003թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2005թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար