
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ՍԵՐԳԵՅ ՄԱՂԱԼՅԱՆ

6 օգոստոս, 1948 - 8 հուլիս, 2019
Ծնվել է Թբիլիսիում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրնում` որպես դերասան: Խաղացել է շուրջ 100 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Տևիե), Ա.Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա.Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» (Կրուտիցկի), Ա.Ցագարելիի «Խանումա» (Միկիչ Կոտրյանց), Ռ.Կալինոսկու «Անձնական հրեշ» (Պարոն), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Հայր Միխայիլ), «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Պարկինսոն), Լ.Շանթի «Կայսր» (Վասիլ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում: Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2007թ. Ա.Չեխովի «Երեք քույր» պիեսում կերտած դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Տղամարդու լավագույն դերակատարման համար»: 2003թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2005թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: