ՍԵՐԳԵՅ ՄԱՂԱԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1948թ. օգոստոսի 6-ին, Թբիլիսիում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրնում` որպես դերասան: Խաղացել է շուրջ 100 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Տևիե), Ա.Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա.Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» (Կրուտիցկի), Ա.Ցագարելիի «Խանումա» (Միկիչ Կոտրյանց), Ռ.Կալինոսկու «Անձնական հրեշ» (Պարոն), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Հայր Միխայիլ), «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Պարկինսոն), Լ.Շանթի «Կայսր» (Վասիլ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2007թ. Ա.Չեխովի «Երեք քույր» պիեսում կերտած դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Տղամարդու լավագույն դերակատարման համար»: 2003թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2005թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար