Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ԻՐԻՆԱ ՄԱՐՉԵՆԿՈ

Դերասանուհի

Ծնվել է 1934թ. սեպտեմբերի 4-ին, Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ): 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Զուգահեռ հետաքրքրվել է թատերական արվեստով, հաճախել է դերասանական ստուդիա: 1959թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է ավելի քան 80 դեր մի շարք ներկայացումներում` Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Գալչիխա), Մ.Չամանյանի «Վարդաձորյան տագնապ» (Փառանձեմ), Ն.Անկիլովի «Զինվորական այրին» (Պրոսկովյա), «Ռուսական արջ» (Սիլվիա Գիբսոն), Ջ.Պատրիկի «Ինչպես կարել տատիկին» (Պամելա), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Իշխանուհի-տատիկ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Անֆիսա) և այլն: Նկարահանվել է «Հին օրերի երգը» (1982թ.), «Սուրբ Ծնունդ» (2002թ.) ֆիլմերում: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2008թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար