Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՇԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

5 մայիս, 1899 - 29 օգոստոս, 1952

Ծնվել է Շուշիում: Վաղ հասակից ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու, ապա` Թիֆլիս, որտեղ սովորել է Ներսիսյան դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է 1917թ., Թիֆլիսում: 1921-22թթ սովորել Է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում: 1934թ. ավարտել Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ա.Պոպովի արվեստանոցը: 1923-30թթ և 1934-43թթ աշխատել Է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, որտեղ 1937-40թթ եղել է տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Եղել է կատակերգակ դերասան` հարուստ երևակայությամբ և ռիթմի հիանալի զգացողությամբ, որոնք արտահայտվել են նաև նրա ռեժիսորական ստեղծագործության մեջ: Խաղացած ներկայացումներից են` Մոլիերի «Դոն Ժուան» (Սգանարել), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Լունաչարսկու «Ազատագրված Դոն Կիխոտ» (Սանչո Պանսա), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Քաջ Նազար) և այլն: 1929թ. հիմնել է Երևանի Պատանի հանդիսաեսի թատրոնը, որտեղ իրականացրել է առաջին բեմադրությունը` Ա.Շչերբակովի, Գ.Սմիրնովի «Պայթյուն»-ը, իսկ 1943թ-ից եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը: Պիեսներ է բեմադրել Թիֆլիսի հայկական դրամատիկական, Բաքվի հայկական, Լենինականի (այժմ` Գյումրի) դրամատիկական և, հիմնականում, Երևանի Գ.Սունդուկյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոններում: Բեմադրել է Սլավինի «Ինտերվենցիա» (1934թ.), Ա.Պուշկինի «Քարե հյուր» (1937թ.), Դ.Դեմիրճյանի «Կապուտան» (1938թ.), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (1941թ.), Կ.Գոլդոնիի «Բամբասանք և սեր» (1941թ.), Ա.Գուլակյանի «Ցասում» (1942թ.), Մոլիերի «Երևակայական հիվանդ» (1943թ.), Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1944թ.), Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» (1947թ.), Դ.Գազազյանի «Խաչատուր Աբովյան» (1948թ.), Հ.Ղափլանյանի «Ուսուցիչը» (1950թ.) և այլ պիեսներ: Նկարահանվել է «Շորն ու Շորշորը» (1926թ.), «Նամուս» (1926թ.), «Խաս-Փուշ» (1927թ.) ֆիլմերում: 1935թ-ից զբաղվել է մանկավարժությամբ: 1944թ-ից դերասանի վարպետություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1950թ-ից` պրոֆեսոր): 1949-52թթ ղեկավարել է Հայկական թատերական ընկերությունը: Հեղինակել է «Հետախույզներ» (Հ.Ղափլանյանի հետ) պիեսը: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1934թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1949թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Սոչիում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար