Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆ

Երգիչ, երգահան, դաշնակահար

Ծնվել է 1987թ. օգոստոսի 26-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: 1994-2001թթ սովորել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում` Գեղունի Չթչյանի դասարանում: 2001-04թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժնում, 2004-10թթ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան: 1997թ., 1999թ. և 2000թ. դարձել է Ա.Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների մրցույթ-փառատոնի դափնեկիր: 2007թ. մասնակցել է «Հայսուպերսթար» հեռուստանախագծին: 2008թ. դարձել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակակիր: 2009թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ: Հանդես է գալիս «Իրական պատմություն», Կոմիտասի «Եկել եմ» և մանկական «Ուախ նոտաներ» մյուզիքլներում: Հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ և խոսքեր: Համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Սոֆի Մխեյան, Միհրան ԾառուկյանՍիլվա Հակոբյան, Անահիտ Շահբազյան, Անդրե, Արթուր Իսպիրյան և այլք: