Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ԵՍՍԱԻ ԱԼԹՈՒՆՅԱՆ

Երգիչ, երգահան

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 5-ին, Փարիզում: Երեք տարեկան հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ: Հետագայում, նույնիսկ թողել է համալսարանական կրթությունը և իրեն ամբողջությամբ նվիրել երաժշտությանը: Գործիքավորել է Միշել Լեգրանի «Les Demoiselles de Rochefort» ստեղծագործության նոր, ժամանակակից տարբերակը: 1999թ. սկսել է երգչի գործունեությունը և հիմնել իր առաջին խումբը` «Փերֆեկտ 3»-ը, որից հետո միացել է «Roméo et Juliette» մյուզիքլին, որն էլ մեծ հաջողություն է բերել երգչին: Նրա առաջին «First» ձայնասկավառակում մեկտեղվել է ժամանակակից համաշխարհային երաժշտության ուրբանիստական ուղղութան լարային, փողային և հարմոնիկ ելևէջները, որտեղ ներառված են նաև բալլադներ: Միշել Լեգրանը նրան անվանել է «Նոր աշխարհի պրոդյուսեր», քանզի նա ձայնագրում, ստեղծագործում և պրոդյուսերական աշխատանքներ է կատարում բազմաթիվ երգիչ-երաժիշտների հետ` Ջենիֆեր, Սեսիլիա Կառա, Ամել Բենթ և այլք: Նրա առաջին «Sweet family» տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում և Նյու Յորքում, մեծ ուշադրության արժանացել և ցուցադրվել ամենահայտնի երաժշտական հեռուստաալիքներով` «MTV», «MCM», «M6» «Black», «M6 Hit», ու գլխավորել բազմաթիվ թոփ չարթեր: 2012թ. երգչուհի Էմմիի հետ ներկայացել է «Էրեբունի-Երևան» երգի նոր մշակմամբ և տեսահոլովակով, որից հետո` մեկ այլ «Գալու եմ» ստեղծագործությամբ: Համագործակցել է «Kerry Gordy Records»-ի հետ և իրենց առաջին սինգլ «Family»-ն դարձել է հիթ: 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, ստեղծել է «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը՝ ի հիշատակ 1915թ. սպանված 1,5 միլիոն հայերի: Նույն թվականին, որպես «Genealogy» խմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում, որը անկացվել է Վիեննայում: 2015թ. ստացել է ՀՀ անձնագիր: