Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՄԵԼԻՔՅԱՆ

Դերասանուհի

5 մարտ, 1868 - 2 հուլիս, 1928

Վարյա (Վարվառե) Մելիքյան

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի Գայանյան դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է 1881թ.: 1890-ականներից եղել է հայ առաջատար դերասանուհիներից մեկը: Հանդես է եկել նշանավոր հայ դերասաններ Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի և այլոց հետ: Հռիփսիմե անունով մասնակցել է Գևորգ Չմշկյանի և Հ.Տեր-Գրիգորյանի խմբերի ներկայացումներին: 1884-90թթ եղել է Թիֆլիսի վրացական թատրոնի, 1891-97թթ` Գ.Պետրոսյանի հայկական թատերախմբի, 1897-1901թթ` Բաքվի հայկական թատրոնի դերասանուհի: Տարբեր խմբերի հետ շրջագայել է Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Թուրքիայի հայաշատ քաղաքներում: Կերտել է մի շարք թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել), «Քանդած օջախ» (Եփեմիա, Սալոմե), «Խաթաբալա» (Նատալյա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Պոլինա), Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Յուդիֆ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Մարիա Անդրևնա), Ա.Սումբատով-Յուժինի «Դավաճանություն» (Գայանե), «Կապանքներ» (Անյուտա), Պ.Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (Էմմա) և այլն: 1921թ. հաստատվել է ԱՄՆ-ում: Մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար