Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՆՎԱՐԴ ԱԲԱԼՅԱՆ

Դերասանուհի

20 մայիս, 1920 - 14 դեկտեմբեր, 1994

Ծնվել է Բաքվում: 1937թ. սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում: 1937-47թթ խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում` Դիլիջանի, Արթիկի, Կիրովականի (այժմ` Վանաձոր): 1947-60թթ եղել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական, 1960թ-ից` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Վոյնիչի «Բոռը» (Ջեմա), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Օլիվիա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան) և այլն: 1970թ-ից նկարահանվել է նաև հայկական ֆիլմերում` «Մորգանի խնամին» (1970թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Հող և ոսկի» (1984թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Օդապարուկի օրը» (1986թ.), «Եվ կրկնվելու է ամեն ինչ» (1989թ.): 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար