Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԹՈՒՇԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Օպերային երգչուհի

10 օգոստոս, 1905 - 11 նոյեմբեր, 1978

Ծնվել է Բաքվում: 1932թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան՝ Ն.Կարդյանի դասարանը: 1933-58թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ որպես մեներգչուհի: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքաելա), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), Կ.Զաքարյանի «Մարջան» (Մարջան), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ), Ու.Հաջիբեկովի «Քյոռ օղլի» (Նիգար), Մ.Գլինկայի «Իվան Սուսանին» (Անտոնիդա), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա) և այլն: Կատարել է նաև հայկական ժողովրդական երգեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ու ռոմանսներ, օպերային արիաներ: 1945թ. մասնակցել է Սայաթ-Նովայի 150-ամյակին նվիրված նրա ստեղծագործությունների լավագույն կատարողների հանրապետական մրցույթին և արժանացել մրցանակի: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: