ԿԱՐԻՆԵ ԱՍԻՐՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1977թ. հունվարի 29-ին, Երևանում: 4 տարեկան հասակից երգել է «Ծիածան» մանկական համույթում: Դարձել է մանկական մրցույթների դափնեկիր: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին: 1999թ-ից սովորել է Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 2004-08թթ` Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում: Մի քանի տարի եղել է Երևանի պետական ջազային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Մասնակցել է մի շարք մրցույթների և հաղթել: Երգել է մյուզիքլներում` «Մետրո», «Փարիզի աստվածամոր տաճարը», «Ռոմեո և Ջուլիետ», «Մոնտե Քրիստո», «Երեք հրացանակիրները» և այլն: 2006թ. ներկայացրել է Հայաստանը «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթում, որտեղ զբաղեցրել է 3-րդ տեղը, որից հետո նկարահանել է առաջին տեսահոլովակը` «Դառնամ թևեր», ապա` «Աղոթք», «Առավոտ է», «Քեզ մնա», «Շոգ կիրակի», «Քեզ», «Իմ փոքրիկ» և այլն: Բնակվում է Մոսկվայում: